ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Խաղաղության միջազգային օրը 24 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները

Խաղաղության միջազգային օրը 24 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները
19.09.2015 | 23:54

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել աշխարհում ընթացող հակամարտությունների բոլոր մասնակիցներին դադարեցնել ռազմական գործողությունները սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրը։ «Ես կոչ եմ անում հակամարտող բոլոր կողմերին վայր դնել զենքը և պահպանել հրադադարի ռեժիմը։ Ես կոչ եմ անում դադարեցնել սպանություններն ու ավերումը և պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն ամուր խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։ Պան Գի Մունը հիշեցրել է 2015 -ին միջազգային օրվա թեման՝ «Գործընկերություն հանուն խաղաղության», ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը հանուն խաղաղության։ Գլխավոր քարտուղարը հրավիրել է ՄԱԿ-ի բոլոր գործընկերներին միանալ այդ կոչին և «ջանաբար աշխատել՝ սեպտեմբերի 21-ին 24- ժամյա հրադադարի հասնելու համար»։

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ